Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հայտարարելու որոշում է կայացրել։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունմերի համակարգված խորհրդի անդամների հետ ընթրիքին, իր ելույթի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «1915-ից ի վեր ցեղասպանություն է կոչվում այն, ինչ դա իրենից ներկայացնում է՝ մարդկության, քաղաքակրության դեմ հանցագործությունը, որը 2001-ին երկարատև պայքարից հետո օրենքով այդպիսին ճանաչվեց»։ Դրա հետ կապված՝ Մակրոնը նշել է, որ «առաջիկա շաբաթներին կհիշվի Հայոց ցեղասպանության ազգային օրը՝ ապրիլի 24-ը»։ «Ֆրանսիայի հայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է։ Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մասն է, դրա հիշատակը պետք է հարգենք մեր հանրապետությունում։ Ինչպես դուք, ձեզ հետ միասին ես ամբողջ ուժով կպայքարեմ ժխտման ցանկացած ձևի դեմ, որը վիրավորում է հանգուցյալների հիշատակը և ողջերի արժանապատվությունը»,-հավելել է նա։ «Այժմ մեկ պետության նախագահ՝ Թուրքիայի նախագահը չի կիսում տվյալ ենթատեքստում Ֆրանսիայի տեսլականը և մեր արժեքները»,-հայտարարել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբողջ թուրք ժողովուրդը չէ» և խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը բացատրելու նպատակով։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատասխանատու է Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելու հարցում։
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02