Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը, հետաձգելու պլանը: Այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը: Նրա տվյալներով՝ նախարարները հույս ունեն այդ քայլը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ի վերջո պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսով, նշված ժամանակաշրջանի ընթացքում, որը պետք է տեւի մինչեւ մայիսի 24-ը, Մեծ Բրիտանիան կշարունակի ԵՄ-ի անդամ մնալ ընթացիկ պայմաններով: Համայնքների պալատի ղեկավար (դե ֆակտո կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում) Անդրեա Լիդսոմն ավելի վաղ հայտարարել է, որ Brexit-ի ժամկետը մի քանի շաբաթով երկարաձգելը նպատակահարմար որոշում կլիներ, եթե ապահովեր Brexit-ի վերաբերյալ օրենսդրության ընդունումը բրիտանական խորհրդարանում: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը անթույլատրելի է համարում Brexit-ի հետաձգումը եւ խոստանում է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալը տեղի կունենա մարտի 29-ին: Ինչպես փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է Financial Times թերթը, Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնելու խնդրանքով: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կոնֆերենց-կապի ընթացքում բանակցություններ է վարել Եվրոպայի արդյունաբերողների կլոր սեղանի 15 անդամների հետ, որը միավորում է Եվրոպայի առաջատար ընկերությունների ղեկավարներին: Մեյը նրանց խնդրել է Եվրոպայի երկրների կառավարություններին համոզել՝ ընդառաջելու Մեծ Բրիտանիային Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ ֆիզիկական սահմանի հայտնվելը թույլ չտալու եւ Բրյուսելից համապատասխան երաշխիքներ ստանալու հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44