Ուկրաինան գրեթե ավարտել է ԱՊՀ-ի կոորդինացիոն մարմիններից դուրս գալու գործընթացը եւ աշխատում է Համագործակցության շրջանակում ավելի վաղ կնքված պայմանագրերից դուրս գալու ուղղությամբ: Լրագրողներին այս մասին ասել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը:
«Մենք դադրեցրել ենք մեր մասնակցությունը ԱՊՀ-ի կոորդինացիոն մարմիններում, որոնք գործում են այստեղ՝ Մինսկում: Դրա համար ես կարծում եմ, որ այս գործընթացն ավարտվել է, -ասել է դեսպանը,-մենք համապատասխան փաստաթուղթ ենք ներկայացրել, դրա համար ամեն ինչ ավարտված է»:
Նրա խոսքով՝ ներկայումս Կիեւն աշխատում է որոշ ընթացակարգային հարցերի ուղղությամբ, «աստիճանաբար դուրս է գալիս պայմանագրերից»:
«Այս գործընթացը երակրատեւ է: Ինչ վերաբերում է կոորդինացիոն ինստիտուտներին, մենք այդ մարմիններում ներկայացուցչություն չունենք, այն փակ է», - մանրամասնել է դեսպանը:
1991 թ. դեկտեմբերին Ուկրաինան վավերացրել էր ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը եւ Համաձայնագրի արձանագրությունը, սակայն չէր վավերացրել Համագործակցության Կանոնադրությունը, հետեւաբար դե յուրե, այդպես էլ ԱՊՀ անդամ չոր դարձել: Այնուամենայնիվ Կիեւը բոլոր մակարդակներում մասնակցել է կազմակերպության աշխատանքին: 2014-ին, իշխանափոխությունից հետո, երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: Այնուհետեւ նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր ստորագրեց ԱՊՀ կանոնադրական մարմինների աշխատանքներում Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին:
2018 թվականի օգոստոսին Համագործակցության կանոնադրական մարմիններում Ուկրաինայի ներկայացուցչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրաինայի դեսպանատան միջոցով: 2019 թ. հունվարին հաղորդվել է, որ Ուկրաինայի Կառավարությունը որոշել է դադարեցնել ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության վերաբերյալ կնքված երեք պայմանագրերը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55