Աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը կրկին Հայաստանի վրա է՝ մայրաքաղաք Երևանի. այս անգամ առիթը զինված «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն է:
Հենց առաջին օրվանից զինված խմբի գործողությունների մասին գրեցին միլիոնանոց լսարաններ ունեցող՝ Reuters, Associeted press լրատվական գործակալությունները, Al Jazeera-ն, բրիտանական The Guardian-ը, Daily mail-ը, ամերիկյան՝ New York Times-ը, ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ:
Մեծամասնությունը, հիմնվելով Հայաստանի պաշտոնական շրջանակների մատուցած տեղեկատվության վրա, իրենց ընթերցողներին էին ներկայացնում Երևանում տեղի ունեցողը: Վերջին զարգացումները՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն ցուցաբերելու համար ՊՊԾ գունդ գնացած բուժանձնակազմին պատանդ վերցնելը, ևս The Guardian-ի, Al Jazeera-ի, Associated press-ի ուշադրության կենտրոնում էր, New York times-ն էլ արտատպել էր վերջինիս հաղորդագրությունը:
«Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում բանակցությունների միջոցով բժիշկներին ազատելու համար»,- տեղեկացրել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Associated press -ն էլ, մեջբերելով ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ բժիշկներից մեկին զինված խումբն ազատ է արձակել:
Բրիտանական Daily mail-ը էլ ներկայացրել էր, որ երեկ հակաիշխանական բողոքի ակցիա է կազմակերպվել ոստիկանության շենքի մոտ, որի ժամանակ ձերբակալվել է 300 մարդ: Լրատվամիջոցը մատնանշում է, որ ձերբակալվածների մեջ է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Ի՞նչ են վերլուծում միջազգային լրատվամիջոցները
Միջազգային լրատվամիջոցներում հրապարակվում է ոչ միայն լրատվություն Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, այլ նաև՝ երբեմն վերլուծվում է դրանց հետևանքները:
«Ամեն ինչ դինամիկ կերպով զարգանում է, յուրաքանչյուր րոպե կարող են բացվել նոր չնախատեսված հանգամանքներ: Սակայն ինչպես էլ որ ավարտվի կոնկրետ իրադարձությունը, այն բարձրացնում է մի շարք սուր հարցեր, որոնք շոշափում են ավելի լայն ենթատեքստեր և պահանջում են պարզաբանումներ»,- Politkom-ում գրել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ չբացառելով ուժային բախումները:
Նա իր վերլուծական հոդվածում նկատել է, որ իրադարձությունները նախորդում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և կապում դրանց հետ՝ նշելով, որ երկրում առկա ներքաղաքական հակասությունները հանգեցրել են արմատական տրամադրությունների: Նա նշել է, որ իշխանության քաղաքականությունից դժգոհությունը կարող է երևան հանել պատահական անձանց, որոնք բավարար մակարդակի բանիմաց չեն և երկրի կառավարման համար անհրաժեշտ պատրաստություն չունեն:
Ռուս վերլուծաբանն այս իրադարձությունների համատեքստում նաև վերլուծել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ. «Հուլիսյան միջադեպը ցույց տվեց, որ մի շարք խնդիրներ կան Հայաստանի համար, որին Ռուսաստանը դիտարկում է որպես Անդրկովկասում և հետխորհրդային ամբողջ տարածքում կարևոր և վստահելի դաշնակից: Եվ ինչպես էլ լուծվի պատանդների և նրանց զավթողների հետ կապված կոնկրետ պատմությունը, հայկական ներքին քաղաքականությունը, «ինչպես նաև՝ ռուսական արտաքին քաղաքականության հայկական ուղղությունը», պահանջում է ավելի նուրբ տրամադրվածություն»:
HuffingtonPost-ը ներկայացրել էր Արմինե Սահակյանի հեղինակած հոդվածը, որտեղ ասվում է, որ ոստիկանության բաժանմունքի գրավումը Հայաստանի նախագահին է դժվար կացության մեջ դրել: «Մի կողմից նա պետք է այս իրավիճակը հարթի հնարավորինս շուտ, որպեսզի ցույց տա նրանց, ովքեր դեմ են ուժի կիրառմանը, որ ոչ ոք օրենքից վեր չէ, մյուս կողմից՝ նա պետք է զգույշ լինի, որպեսզի չգրգռի վրդովված հասարակությանը: Դա կարող է հզոր ալիք բարձրացնել իր իշխանության դեմ և բորբոքել Ռուսաստանի արձագանքը, որը միշտ լարվում է, երբ իր համախոհ հարևան երկրներում իրադրությունը սրվում է»:
Նույն հեղինակը, նույն լրատվամիջոցով մեկ այլ հրապարակմամբ ներկայացնելով վերջին զարգացումները, այդ թվում՝ երեկ ոստիկանների կողմից քաղաքացիներին ձերբակալելը, նշել էր. «Դեռ շատ լարված իրավիճակ է: Մեկ սխալ քայլ երկու կողմերից էլ (նկատի ունի իշխանություններին և զինված խմբին- Tert.am) կարող է ավելի մեծ առճակատման պատճառ դառնալ»:
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56