Կառավարության որևէ ծրագրի քննադատությունը շատ օրինաչափ է, և համոզմունք կա նաև, որ բախվող կարծիքները, որպես կանոն, բարելավմանն են ուղղված լինում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Անդրադառնալով այն դիտողություններին, որ ծրագրում թվեր նշված չեն՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տեսակետը, թե այ, եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, գոյություն ունենալու իրավունք ունի, բայց չենք կարող դիտել որպես բացարձակ ճշմարտություն:
«Ներկայացվող ծրագրին չկան սահմանված պահանջներ, հետևաբար կառավարությունն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը լինի շեշտադրված, ինչ չափով, և արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը ծրագրում, թե ավելի կարևոր է քաղաքականության մոտեցման ամբողջականությունը և հնարավոր առավելագույն ցուցանիշին հասնելու ձգտումը, որը միգուցե ծրագրի ներկայացման փուլում միանշանակ կանխատեսելի չէ»,-ասաց նա:
Այն, որ քննադատում են, թե քանի որ թվերը չկան, կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից, նախարարը նշեց, որ այդպիսի գնահատական տալն առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Հարցին, թե Կառավարության ներկայացրած ծրագիրը կյանքի որակի փոփոխություն կապահովի՞, նախարարն ասաց, որ պետք է ամեն ինչ անեն, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դա: Ըստ նրա՝ իրենք միջին ցուցանիշի բարելավմանն ուղղված քայլեր են նախաձեռնելու, թեև այդ հարցում մեծ ռիսկ կա, որ բոլորը հավասարապես ունենան այդ հնարավորությունը, ավելի շատ ցանկության է նման, քան իրականության:
21:23
20:45
20:33
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27