ARM | RUS |

«Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին». Շարմազանով

07.02.19 | 23:58

Դեռևս 2018թ. մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախի Հանրապետություն, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
Այնուհետև ՀՀ կառավարության 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով, որ Արցախի հարցը չի կարող լուծվել բանակցային գործընթացում առանց Արցախի մասնակցության։

Սակայն փետրվարի 6-ին ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ ինչո՞ւ հեղափոխության օրերին ՀՀ վարչապետի պնդումները՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ կրկին վերադարձնելու վերաբերյալ, տեղ չեն գտել կառավարության ծրագրում։

Է. Շարմազանովը նախ՝ նկատեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանազավթում, իշխանափոխություն, որն իրականացվեց համապատախսն ուժերի կողմից, որպեսզի Հայաստանում չլինի ինքնիշխան, ուժեղ, Արցախի հարցում հավասարակշիռ մոտեցում ունեցող իշխանություն։

«Իշխանափոխության հենց առաջին օրերին նշել եմ, որ այս իշխանափոխության հիմնական նպատակները ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարության զարգացումն է, այլ այստեղ տեսնում եմ ստորջրյա հոսանքներ, ոորնք կապված են Արցախի հիմնահարցի հետ։ Կարճ ժամանակահատվածում մենք տեսանք, որ Փաշինյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան: Նույնը նաև Արցախի հարցում է։

Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում սուպեր հայրենասիրական տոնով ասում էր, որ Բակո Սահակյանը պետք է լինի բանակցությունների ներկայացուցիչ, բայց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գոյություն չունեն։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սա էլ այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն էր եղել Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում։

Սա չլսված ու չտեսնված բան է, երբ մի երկրի վարչապետը հղում է անում մի երկրի ղեկավարին, որը ծավալում է հակահայկական գործունեություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում կարծես թե խոսք չկա նաև Արցախի միջազգային ճանաչման մասին, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, սակայն միջազգային ճանաչման մասին, գոնե ներածական հատվածում, չի խոսվում։

«Այսօր մեր և այս նոր կառավարության խնդիրը պետք է մեկ բան լինի՝ խոսեն ոչ թե տարածքներից ու խաղաղությունից, այլ խոսեն և գործեն Արցախի միջազգային ճանաչման համար։ Համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի հետ, որ այս տարի պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ջանքերի տարի, ինչը չեմ տեսնում։ Ծրագրում չկա նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ մասին խոսք չկա, քանի որ Փաշինյանը գործիչ է, որն իր թիմի հետ չունի հայեցակարգ։

Որքան էլ նրա կուսակիցները սկսեն գովաբանել Կառավարության ծրագիրը, միևնույն է՝ ինձ համար էականն այն է, ինչ կարդում եմ ու տեսնում։ Այս ծրագիրն Արցախի հարցում լուրջ հետընթաց է։ Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Արցախի հարցը քիչ թե շատ ուսումնասիրած փորձագետների, լրագրողների և քաղաքական գործիչների համար մեկ բան ակնհայտ է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն Արցախի մասով չի ունեցել տարրական փորձագիտական գիտելիքներ և չի էլ գիտակցել, որ Արցախի մասին շաբլոնային հայտարարություններ չպետք է անել։

«Փաշինյանը շատ անհաջող հայտարարություն արեց, թե իբրև Հայաստանն Արցախի կոնֆլիկտի կողմ է, սա՝ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ ադրբեջանցիների հետ կռիվ ենք տալիս տարբեր միջազգային կառույցներում, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։ Փառք Աստծո, մի երկու անգամ քննադատեցինք, այդ ամենն այլևս չկրկնեց, բայց սա խոսում է նրա պատրաստ չլինելու մասին։ Տուրք տալով իր զգացմունքներին, Փաշինյանին թվաց, թե ինքը դեռ ընդդիմության առաջնորդ է և միտինգ է անում, հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բա ո՞ւր է, ինչո՞ւ չի վերադարձել, 9-10 ամիս է՝ դուք եք իշխանություն։

Ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անունից չի խոսելու, սա շատ սխալ քաղաքականություն է և սա ոչ այլ ինչ է, քան Արցախին միայնակ թողնել բանակցություններում։ Սա պատասխանատվությունից խուսափելու և Արցախի ղեկավարությանն ու արցախահայությանը նոր հնարավոր ճնշումների ենթարկելու ուղիղ ճանապարհ է։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։

Հայաստանն ու այսօրվա իշխանությունը մեկ բան պետք է անի՝ հետևի 1991 թվականի հանրաքվեի արդյունքների իրականացմանը։ Արցախը փաստացի անկախ երկիր է, ունի իր բոլոր պետական ինստիտուտները։ Քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ «ֆռռացնելը» շատ ծանր է նստելու։ Ճիշտ է, լրագրողներին շատ եմ սիրում, բայց լինել թերթի խմբագիր և լինել պետության ղեկավար՝ Արցախի հիմնախնդրում հայկական կողմի ղեկավար, երկու շատ տարբեր պարտականություններ են ենթադրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը կոչվում է «նահանջ երգով», և ՀՀ վարչապետի մոտ «նահանջ երգով» է։

«Նայեք, նրա ոճը, հայտարարությունները վարչապետության սկզբում և այժմ։ Այլևս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություների մասին, Արցախի միջազգային ճանաչումից չի խոսում, ընդհանրապես չի խոսում Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բոլորն ասում էին՝ ՀՀԿ-ն վատն է, Սերժ Սարգսյանը վատն է, տեսա՞ք՝ ինչ տղա է Նիկոլը, պորտները տեղը դրեց ու հայտարարեց, որ Արցախին բերելու է բանակցությունների սեղանին։ Բա բեր, ընկեր, սպասում ենք, ո՞ւր է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։


Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա նպատակները․ Ոսկանյան

Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա...

17:18

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների հալածանքները

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների...

16:44

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել...

16:18

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու մասին

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու...

16:04

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

15:55

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ...

15:35

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․ Նախարար

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․...

15:09

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի...

14:48

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք...

14:14

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի հետ

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի...

13:33

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ ՄԻԵԴ-ում

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ...

13:08

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է նպաստել երկկողմ կապերի խորացմանը. Խաչատուրյան

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է...

12:35

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա առթիվ

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա...

12:09

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել. Աբրահամյան

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել....

11:43

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական...

11:15

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի մարզպետը շնորհավորել է Գյումրու օրվա առթիվ

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի...

10:33

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով...

10:00

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

17:49

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են. Զաքարյան

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են....

17:15

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում. ՔԿ

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում....

16:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15