«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվ այսպես, ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով:
Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը և այդ իրադարձությունների արդյունքում ստաձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղադրյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը:
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում: Ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաև նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարևորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն:
Հ.Գ. Զարմանալի է, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետը, ավելին՝ 2008թ. կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, բայց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք նրան այդպես էլ չի առաջադրվել: Նա ընդամենը վկա է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03