Իսրայելական The Jerusalem Post պարբերականը հրապարակել է ուշագրավ հոդված, որում ներկայացրել երկրին բնորոշ երևույթներ, որոնք պետք է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Վեց կետից բաղկացած ցանկում ներառված է նաև Երուսաղեմի հայկական բրուտագործական արտադրանքը:
«1922 թվականից սկսած հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված պարագա էր Երուսաղեմում: Դրանց բուսական և կեդանական թեմատիկայով դիզայնը դարձել է Երուսաղեմի արհեստների այցեքարտը»,-նշվում է հոդվածում:
Անդրադարձի հեղինակը նաև գրում է, որ Իսրայելի մշակութային բազմազանությունը՝ ի դեմս հայ համայնքի, պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Պարբերականն առաջարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառել կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվող շոֆար գործիքը, Թորայի ընթերցումը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, իսրայելական ժողովրդական պարերը, դրուզների «Խամիր» հարսանեկան ծեսը:
Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցել է 1949 թվականից։ 2017 թվականին երկիրը դժգոհություն էր հայտնել Համաշխարհային ժառանգության ցանկում Հեբրոնը (Էլ Հալիլ) որպես պաղեստինյան օբյեկտ ներառելու առնչությամբ։
2019 թվականի հունվարի 1-ից երկիրը պաշտոնապես դադարեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը, սակայն դա խոչընդոտ չէ երկրի համար ներկայացնելու իր արժեքները:




21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01