Ազատության հրապարակում ինչպես և նախատեսված էր, մեկնարկել է հանրահավաքը: Մարդկանց հոսքը հրապարակ շարունակվում է: Հավաքվածներից շատերի մոտ առկա է «Ինձ պատանդ վերցրեք» գրությամբ պաստառներ:
Դեռևս պարզ չէ, թե երթ կլինի դեպի Խորենացի փողոց, թե ոչ:
Մարդկանց շարքերում է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ իր կուսակիցների հետ:
Նիկոլ Փաշինյանն «Արմլուր» կայքի հետ զրույցում ասաց, որ թեև այսօր իրեն չհաջողվեց սահմանված ժամկետում անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու համար, սակայն չբացառեց, որ եթե անհրաժեշտություն լինի,ապա նման նախաձեռնություն կրկին կցուցաբերի, քանի որ ստորագրահավաքի ժամանակը լրանալուց հետո որոշ պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալ:
Հարցին, թե հավաքվածները պահանջում են նրան հարթակ վերադառնալ, հնարավո՞ր է որոշումը փոխի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ժողովրդի, մարդկանց հետ նախապայմաներով չենք խոսում, բայց արձանագրում ենք մեր սկզբունքները, ինչը շատ կարևոր է, որովհետև քաղաքականությունն առանց սկզբունքների չի կարող բնորոշել որևէ դրական բանով: Մենք մեր սկզբունքները հայտարարել ենք, մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք, և շարունակելու ենք գործել սկզբունքներին հավատարիմ»,-ասաց նա:
Իսկ թե չի կարծում, որ լիդերների բացակայության պատճառով է թուլացել հանրահավաքի ուժը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե նոր բան ասելու անհրաժեշտություն չի տեսնում: «Մնացածի դեպքում, երբ որ գտնենք անհրաժեշտ մեկնաբանությունների կարիք, բոլոր հարցերի պատասխանները կհնչեն ամենապատեհ պահին»,-շեշտեց նա:
Նշենք նաև, որ հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը: Վերջինինս, հիշեցնենք, «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդի» անդամ է:
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34