«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։
«Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երևանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: «Այո, իմ ընտանիքը գտնվում էր բավականին բարդ վիճակում, ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ ժամանակ վարչապետի հետ»: Վարչապետ ասելով՝ Դուք, հուսամ, նկատի չունեք Տիգրան Սարգսյանին․ նա էր այդ օրերին վարչապետը։
«Անշուշտ, ես որևէ կապ այդ օրերին չեմ ունեցել ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ ծառայության ավարտը համընկել է նրա բանտից ազատման հետ»: Բա ո՞նց եղավ, որ հասաք Մոսկվա։ «Ասեմ` այնտեղ ծառայում էին մարդիկ, ասենք՝ Տիգրանը»: Տիգրան ասելով՝ նկատի չունեք, չէ՞, Տիգրան Սարգսյանին։ «Օհ, ձեր լրագրողական էդ բաները. Տիգրանն իմ բանակային ընկերն է. ինձ կանչել են` ռուսերենիս իմացությունն են ստուգել, ես քննություն եմ հանձնել»:
Բայց որքա՜ն շատ ռուսերենի գերազանց իմացությամբ մարդիկ Մոսկվա չեն մեկնում՝ ծառայելու: «Հստակ կարող եմ ասել մեկ բան, որը կտա թերևս ձեր ամիսներ տևող «հետաքննության» պատասխանը. իմ ընտանիքն այդ պահին գտնվում էր բարդ կացության մեջ, զորամասում, կարող եմ ասել` սպայակազմը, այսպես ասեմ՝ խիստ էր ահավոր` հատկապես իմ նկատմամբ, և ես չգիտեմ` դա քաղաքական նկատառումով էր, թե ոչ, արդյունքում նման որոշում կայացվեց»:
Տեղեկություններ կան, որ Դուք «ասող» եք, մանավանդ՝ Տուվուշում ու ՊԵԿ համակարգում։ «Դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում. ես նմա՞ն եմ «ասողի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03