Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:
Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, մահակներ:
Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննիչները պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019-ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:
Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի վրա հայտնաբերել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգված է եղել բանտից:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15