ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունը 2018թ. հանդես է եկել Հայաստանում օդային ճանապարհով ուղևորվող անձանց մասին նախնական տեղեկատվության փոխանակման (API/PNR) համակարգերի ներդրման նախաձեռնությամբ: Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է համակարգերի ներդրման միջազգային լավագույն փորձն ու պատրաստվել ծրագրի ներդրման նախագիծ: Աշխարհում ավելի քան 60 երկիր կիրառում են API/PNR համակարգերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Օդանավակայաններում մեծ ուղևորահոսքերի արդյունավետ կառավարման նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի կողմից մշակված API (ուղևորների նախնական տեղեկատվության) և PNR (ուղևորների տվյալների գրանցման) համակարգերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին նախքան ուղևորների ժամանումը նրանց մասին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստուգման գործընթացում ռիսկերի կառավարումն առավել թիրախային դարձնելու նպատակով:
Համակարգերի ներդրումը Հայաստանում կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ռիսկերի թիրախային գնահատմանը, օդանավակայաններում ցածր ռիսկային ուղևորների հոսքի թեթևացմանը և վերջիններիս ուղեբեռների ստուգման ժամանակահատվածի նվազեցմանը:
ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչը հունվարի 20-23-ը մասնակցել է Բրյուսելում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի API/PNR հաղորդակցության կոմիտեի 23-րդ հանդիպմանը:
Քննարկվել են ծրագրի ներդրման ուղեցույցները, առաջարկվող փոփոխությունները և մարտահրավերները: ՀՀ-ում API/PNR համակարգերի ներդրման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր՝ նոր իրավական ակտերի ընդունման կամ արդեն իսկ գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի առումով:
Ներկայում այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ են տարվում միջգերատեսչական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
14:33
14:14
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02