Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:
Ինչպես հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հանձնաժողովի մոնիթորինգի խումբը տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը, մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը՝ օրվա որոշակի ժամերի հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են: Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման և իրացման ծավալների ինչպես նաև գնային քաղաքականության, վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.
Խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով
Ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու, ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն հատ ձու նախորդ տարվա 15.8 միլիոնի փոխարեն։
Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից տվյալ ոլորտում գործունեություն են իրականացնում նաև շուրջ 20 փոքր և միջին ընկերություններ:
Արտադրական ծավալների աճին զուգահետ տեղի է ունեցել ներմուծման ծավալների կտրուկ նվազում
Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում: Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է 35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից բավարարվել է ընդհամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին ներմուծվել է ընդամենը 302 հազար 400 հատ ձու: Արդյունքում, եթե 2017-ի դեկտեմբերին շուկա է հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա ծավալների որոշակի խնդիր է առաջացրել ։
Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել
Հանձնաժողովը կատարել է նաև գնագոյացման ուսումնասիրություններ, պարզելու՝ արդյոք առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում:
Մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել
Ըստ Հանձնաժողովի գնահատականի՝ տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման: Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների և մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման և չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երևույթների կանխարգելման և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32