Մեր առաջնահերթ խնդիրը մարզում տնտեսական զարգացումն է, որի շնորհիվ կկանխենք միգրացիան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունները լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար։ Սակայն պետք է արձանագրել, որ սա դեռևս չի ռեալիզացվել ՀՀ-ում։ Կան հատուկ դեպքեր, ի դեպ, հաջողված։ Մենք պետք է շատ խոսենք այդ հաջողված դեպքերի, հարկային արտոնությունների մասին, ինչպես նաև գործարարներին այդ արտոնությունների ընձեռած հնարավորությունների մասին»,-ասաց Չոբանյանը։
Մարզպետը նաև ընդգծեց, որ սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաև որոշակի երաշխիքներ. «Համոզված եմ, որ առաջիկայում մենք հատուկ մարկետինգային գործունեություն կծավալենք այս առումով, ներդրումային ֆորումների ժամանակ էլ կհրավիրենք գործարարներին։ Հանրապետության տարածքում ամենաշատ հարկային արտոնություններ ունեցող բնակավայրերը հենց Տավուշի մարզում են»։
Չոբանյանը նաև ընդգծեց, որ մարզում կան հսկայական հնարավորություններ ներդրումներ կատարելու համար. «Տավուշն ունի երկու առավելություն, առաջինը՝ հարկային արտոնություններն են, որոնք տրվում են ցանկացած արտադրության համար, երկրորդ՝ այն մոտ է Վրաստանի սահմանին. մենք պետք է դիտարկենք նաև արտահանման հնարավորությունները»։
Այն հարցին, թե, արդյոք հնարավոր է՝ առաջիկայում Տավուշում արևային պանելների արտադրություն լինի, նորանշանակ մարզպետը նշեց. « Ցանկացած տեխնոլոգիական համակարգ Հայաստանի համար համարվում է առաջնային, որովհետև դա ոչ միայն ժամանակակից և մրցունակ ոլորտ է, այլև դրա զարգացումն անխուսափելի է»։
21:23
20:45
20:33
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27