Երբ 16-17 տարեկան էի, տպավորված լինելով այդ ժամանակվա ամենահարուստ մարդու` Բիլ Գեյթսի հաջողություններով, որոշեցի, որ ես էլ եմ համակարգչային որևէ մասնագիտություն ընտրելու և ինձ համար նպատակ դրեցի մինչև 35 տարեկան գոնե միլիոնատեր դառնալ: Ընդունվեցի ՀՊՃՀ-ի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ ու ավարտեցի նաև մագիստրատուրան: Այդ վեց տարիների ընթացքում ծրագրավորումից մինչև պլատաների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա սովորեցի, բայց դրանցից ոչ մեկ որպես հիմնական մասնագիտություն չընտրեցի, չնայած բոլորն էլ մոտս ստացվում էին և բարձր վարձատրվող աշխատանք դրանցից ցանկացածով կարող էի գտնել ու մի քանիսն անգամ հասցրել եմ մերժել: Հետո ավարտեցի երկրորդ մագիստրատուրան` արդեն տնտեսագիտական մենեջմենթ, իսկ տարբեր ընկերություններում աշխատելով բազմաթիվ մասնագիտություններ սովորեցի և վաճառքներից հասա մինչև մարքեթինգ:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ 35 տարեկանս լրացավ, բայց անգամ ՀՀ դրամով միլիոնատեր չեմ դարձել:)) Ու մի գրամ անգամ չեմ փոշմանել:
Միլիոնատեր դառնալն ամենահիմար նպատակներից մեկն էր, որ կարող էի ունենալ և ուրախ եմ, որ ժամանակի ընթացքում հասկացա դա ու չգնացի նպատակիս հետևից:
Այս օրերին կարդում էի «Ավրորա» մրցանակաբաշխության ֆինալիստների մասին: Այդ մարդիկ չեն երազել միլիոնատեր ու միլիարդատեր դառնալ, նրանք հիմար բաների մասին երազելու ժամանակ չունեին, նրանք փրկում էին մարդկանց... Նրանք ընտրել են «մասնագիտություն», «կոչում» կամ «պաշտոն», որը Հովհաննես Թումանյանը համարում էր լավագույնն աշխարհում, նրանք ընտրել են «ՄԱՐԴ» լինելը...
Կա ժամանակ, երբ պետք է նայես շուրջդ ու վերիմաստավորես կյանքը...
Հ.Գ. Միլիարդատերեր շատ են եղել ու շատ կլինեն, նրանցից շատերը հիմա զբաղեցնում են ընդամենը մեկուկես քառակուսի մետր տարածք կամ մեկ սափոր աճյուն: Ու նրանց բոլորի անունները եթե դնենք կշեռքի մի կողմում, իսկ մյուս կողմում ուղղակի գրենք Ավրորա մրցանակաբաշխության ֆինալիստներից յուրաքանչյուրի անունը, առաջին նժարն անգամ չնչին հույս չի ունենա դիմադրելու «Ավրորայի նժարին» ...
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02