Երևանի քաղաքապետարանի կողմից Արցախի փողոցի 8-րդ վթարային շենքի բնակիչներին առաջարկ է արվել տեղափոխվել այլ բնակարաններ: Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ վթարային շենքի բնակիչները մերժել են իրենց առաջարկը: «Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչների հետ ընդունելության ժամանակ քննարկում է եղել, ինչի արդյունքում առաջարկվել է մարդկանց դուրս գալ այդ շենքից, քանզի այդտեղ վտանգավոր է ապրելը: Քաղաքապետարանն այս պահին ունի 113 բնակարան, որը կարող ենք տրամադրել իրենց, բայց բոլորին չի հերիքում: Մնացածին մենք տրամադրելու ենք բնակարաններ, որը վարձակալելու է քաղաքապետարանը: Ցավոք սրտի, այս պահին համաձայնություն չկա իրենց կողմից»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ վթարային շենքի բնակիչների համար այս պահին Սիսակյան փողոցում շենք է կառուցվում: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին, ովքեր ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց, Հայկ Մարությանն ասաց, որ նրանց խնդիրների լուծումը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը պարզաբանեց, որ այդ քաղաքացիների հետ բազմիցս հանդիպումներ են եղել: «Վերջին հանդիպումն այդ քաղաքացիների հետ եղել է մի քանի օր առաջ աշխատակազմի քարտուղարի և իրավաբանական վարչության համապատասխան բաժնի պետի մասնակցությամբ և մանրամասն այդ պարզաբանումները ևս տրամադրվել են: Հյուսիսային պողոտայի իրացումները եղել են մինչև 2005 թվականը, դրանք իրականացվել են կառուցապատողների միջոցների հաշվին, և այսօր, Երևան համայնքը ձևավորված լինելով 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, չի հանդիսանում ՀՀ իրավահաջորդը այդ իմաստով»,-հավելեց նա:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01