Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյան անունով մի պատգամավոր ուշագրավ ձևակերպմամբ հարց հնչեցրեց։ Նրա հարցը վերաբերում էր բնակչության անվատնգությանը, մասնավորապես՝ վթարային շենքերին։ «Այս հարցը ես, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ Լենին ժամանակ, Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել»,-ասաց պատգամավորը։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց և կոմպլիմենտ արեց կին պատգամավորին՝ ակնարկելով, որ Լենինի ու Ստալինի ժամանակներից ի վեր՝ նա լավ պահպանվել է․ «Շատ լավ տեսք ունեք, ասեմ Ձեզ»։ Դահլիճում ծիծաղ պոռթկաց։ Շարունակելով հարցը՝ Սրբուհի Գրիգորյանն ասաց․ «Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ հեղափոխական իշխանությունն արդյոք հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է հանրապետությունում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու հետ կապված, որովհետև բոլորս գիտենք, որ դրանց թիվը փոքր չէ, բայց կոնկրետ Սիսիանի օրինակով բերեմ, ունենք մեկ շենք, որը չորրորդ կարգի վթարային է, և այդ շենքի բնակիչներն ամենժամյա վտանգի տակ են ապրում»։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բյուջեում մեր ունեցած միջոցներն այսօր հազիվ հերիքում են մեր առօրյա ծախսերը հոգալուն և կապիտալ ծախսերի համար փող չի մնում։
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01