«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը: Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարներից: Ինչպես և ենթադրվում էր, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորում են գիտության և կրթության նախարարության հետ, և նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էապես ընդլայնվելու են տարածքային կառավարման նախարարության լիազորությունները և նրան է միավորվում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաև կապն ու տրանսպորտը, նաև ջրային պետական կոմիտեն: Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մնում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, և այն այսուհետ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը: Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն, ստեղծվում է վարչապետին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Մի խոսքով, ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել ու ավելացնել կառավարության գործունեության արդյունավետությունը, բայց այս դեպքում կարևորը արդյունքը չէ, այլ պրոցեսը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55