Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ:
Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը:
Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից:
Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարևորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը:
Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին և մի շարք այլ հարցերի:
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
14:33
14:14
13:56
13:41
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02