«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 53 հարցուպատասխանից հետո ԱԺ-ում հայտարարվեց հերթագրում ելույթների համար եւ ցուցատախտակի վրա գրվեց 42 անուն, դահլիճում «ախ» լսվեց: Մինչ այդ իրենց առջեւ դրված նոր համակարգիչներից գրեթե չօգտվող պատգամավորները ձեռքները կամաց տարան դեպի «կոմպի կնոպկան», որ մի բանով զբաղվեն։
Այս քառօրյայից նաեւ Wi-Fi է միացված` ուղիղ դահլիճում․ ՀՀԿ-ի ժամանակ չկար: Ի դեպ, նոր Հայաստանի նոր պատգամավորների առջեւ այս քառօրյայում նոր «այփադներ»` սենսորային համակարգիչներ են դրված` ավելի պստիկ ու սիրունիկ, քան ՀՀԿ-ի ժամանակ էր, բայց, ասում են, տեխնիկապես ոչ այնքան հարմար: Համակարգիչները, ինչպեսեւ կառավարությունում, «Արմթաբ» են` տեղական արտադրության:
Դեռ հուլիսին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որ այսուհետ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում պետք է օգտվեն հայրենական արտադրությունից: Խորհրդարանի աշխատակազմը, քափ-քրտինք մտած, հասցրել էր այդ այփադները մինչ կառավարության ծրագրի ներկայացումը տեղադրել-գործարկել: Իսկ ի՞նչ եք արել հին համակարգիչները` հարցրինք։ «Դրանք տրվում են աշխատակազմին` ի անհրաժեշտություն»:
Ի դեպ, այդ «հին» համակարգիչները պառլամենտը նվեր էր ստացել Կորեայից, իսկ նորերը գնվել են նախկին աշխատակազմի կողմից։
«Դե, մի քիչ զեղչով` դրանք կարծես արժեն 170 հազար դրամ, գնվել են 130 հազարով` ի աջակցություն տեղական արտադրության»:
Ի դեպ, «այդ այփադները ներքին շուկայում չեն վաճառվում եւ փչանալու դեպքում չեն նորոգվում, ուստի սկզբում գնվել են 130 հատ` «զապասով»։ Երբ պարզվել է, որ նոր խորհրդարանում լինելու է 132 պատգամավոր, թիվը հասցրինք 150-ի»,- ասաց աշխատակազմի մեր աղբյուրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03