Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և այդ նպատակով կգործադրի առավելագույն ջանքերը: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիտպական տնտեսական համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և քննարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարբեր ձևաչափերով շփումների ակտիվացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01