«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության համար դեռևս շարունակում է խնդրահարույց մնալ գործադիր իշխանության ընտրովի մարմինների հետ աշխատանքը: Խոսքը, հասկանալի է, ՏԻՄ համակարգի մասին է: Քանի որ արդեն ամբողջովին վերահսկելի են մարզային կառույցները, կառավարությունը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով «կանտրոլի» տակ պահել բոլոր քաղաքապետներին ու գյուղապետներին:
«Փաստի» տեղեկություններով, կառավարության ղեկավարը մարզպետներին հատուկ հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել վերջիններիս, հատկապես նրանց, ովքեր ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, հնարավոր բոլոր մեխանիզմներով ու լծակներով նրանց պահել կախման մեջ, անհնազանդների համար էլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կա՛մ այսուհետ «խելոք նստեն տեղները», կամ հրաժարական տան:
Մեր տեղեկություններով, այդպիսինների մասին զեկուցվում է վարչապետին, իսկ նրանց անունների դիմաց ուղղակի «գալոչկա» է դրվում՝ «չարաճճիի» հետ հետագայում համապատասխան աշխատանք տանելու համար:
Ըստ թերթի աղբյուրի՝ արդեն որոշ գյուղապետներ ու քաղաքապետներ հրավիրվել են ՏԿԶ նախարարություն և նախատվել, ավելին՝ նրանցից մի քանիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում հրաժարական կտան: Սա առաջ է բերել ընտրված համայնքապետների դժգոհությունը, որոնք նման կարգի ճնշումները գնահատում են որպես ավտորիտար գործելաոճ և նախկինների սխալների ընդօրինակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02