Այսօր Կառավարության նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հանձնարարականնների շրջանակում նշեց, որ ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան:
«Այդ ծրագրերի մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել, ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե ներդրողների մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը՝ փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ և նշեց, թե ինչպես ցանկանում են, կարող են աշխատել, բայց ներդրումային բանակցությունները պետք է կենտրոնանան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է՝ ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։ «Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել, ասում է՝ 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը հանձնարարեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ամեն ուրբաթ օր հավաքել տեղեկությունը: «Ամենշաբաթյա ռեժիմով սպասում եմ տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ուղղությամբ ինչ է արվում»,- ասաց նա:
21:23
20:45
20:33
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27