ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ
29.07.16 | 14:51
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով
Հանձնաժողովը կազմված է լինելու 10 փորձագետից, որոնք ընտրվելու են Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից՝ համաձայն ներկայացված հայտերի (կամ Կազմկոմիտեի կողմից հրավիրվելու են ընդգրկվելու Հանձնաժողովի կազմում)։
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պետական կառավարման համապատասխան մարմինների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, ոլորտային տնտեսվարող սուբյեկտների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ: Քանի որ 2016 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվելու է հետևյալ երեք անվանակարգերով՝
1.Գյուղատնտեսական գիտություններ
2.Ռազմական գիտություններ
3.Քիմիական գիտություններ,
ուստի և, Հանձնաժողովը կազմվելու է վերոհիշյալ երեք գիտությունների և դրանց առնչվող ոլորտների ներկայացուցիչներից:
Հանձնաժողովը, առաջնորդվելով Կազմկոմիտեի կողմից հաստատված հայտերի գնահատման և հաղթողների որոշման կարգով, իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։
Հանձնաժողովի ձևավորման նպատակով իրականացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, տեղեկատվություն գիտական նախագծերի փորձագիտական գնահատման Ձեր փորձի վերաբերյալ, ինչպես նաև ինքնակենսագրություն:
Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):
Դիմումներն ընդունվում են 2016 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ: