Թաիլանդում վարչապետի թեկնածու են առաջադրել տրանսգենդերին: AP-ն հայտնում է, որ Պինիտ Նգարմպրինգը եղել է գլխավոր տնօրեն եւ սպորտային պրոմոութեր, որը լավ հայտնի է թաիլանդյան ֆուտբոլի աշխարհում: Հիմա նա նոր անուն ունի՝ Փոլին Նգարմպրինգ: Նա ցանկանում է դառնալ երկրի առաջին տրանսգենդեր վարչապետը: 52-ամյա տղամարդը 3 թեկնածուներից մեկն է, առաջադրված Մահաչոն կուսակցության կողմից: Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ իր առաջադրումը հույս տա ընչազուրկներին եւ ԼԳԲՏ ապագա սերունդների համար քաղաքական տարածք բացի: Մահաչոն կուսակցությունը հավակնում է Ներկայացուցիչների պալատի 500 օրենդիրների 200 տեղին: Կուսակցության մոտ 20 թեկնածուներ ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Փոլինը կուսակցությանն է միացել անցյալ տարվա նոյեմբերին: Հիմա, լինելով վարչապետի պաշտոնի երկրորդ թեկնածուն, նա իրեն քաղաքական առաջամարտիկ է համարում՝ հավասարության համար պայքարի յուրահատուկ խորհրդանիշով: Դեռեւս 3 տարի առաջ Փոլինի անունը Պինիտ էր. նա 2 երեխաների հայր էր, թղթակից, որը բիզնեսմեն էր դարձել եւ հայտնի դարձել ֆուտբոլի երկրպագուների ասոցիացիայի հիմնադրմամբ՝ ազդեցիկ դառնալով թաիլանդյան սպորտային շրջանակներում: Փոլինի վերափոխվելով նա իր առաքելությունն է դարձրել հասարակության լուսավորումը: Կուսակցությունը հույս ունի, որ նրա իրավապաշտպան օրակարգը դուր կգա, մասնավվորապես՝ Թաիլանդի ԼԳԲՏ մեծ թվով ներկայացուցիչներին եւ սեքս աշխատողներին:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55