Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողով»-ին, կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել են մի շարք ոլորտային առաջնահերթություններ՝ հանրային առողջության, առևտրի և սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներով: Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի՝ սնուցման վերաբերյալ գործողությունների տասնամյակին աջակցելու նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտների և սահմանների միջև սննդամթերքի անվտանգության ռազմավարությունների ու մոտեցումների համախմբման հնարավորությունը՝ կայուն զարգացման նպատակներին (SDG) հասնելու ջանքերն ամրապնդելու նպատակով: Ելույթների առանցքում է եղել «Սնունդը ոչ միայն մշակույթ է, այլև մարդու հիմնանար իրավունքը» սկզբունքը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բազմաթիվ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել կլիմայի արագ փոփոխության դարաշրջանում կայուն և անվտանգ սննդի համակարգերի մշակման, սնուցման խնդիրների և դրանց նկատմամբ վերահսկողության կարևորության, սպառողներին առողջ ընտրության հնարավորություն ընձեռելու և կայուն սննդի համակարգերով աջակցելու թեմաներով: Համաժողովին իր ելույթում նա շեշտել է հատկապես սպառողի կողմից հայտնաբերվող խախտումների իրազեկման կարևորությունը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02