Պարենի համաշխարհային ծրագրի հետ մեր համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն նրանց ծրագրերից օգտվելով, այն կարող է մեզ համար ուղղակի ճանապարհ, դարպաս դառնալ դեպի արտաքին աշխարհ, որը հսկայական քանակությամբ ուտելիքի և ջրային արտադրանքների կարիք ունի: Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այսպես ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլ նաև՝ այն արտահանելու մասին: Եվ արտահանի մոտակա երկրներ և ընդհանրապես օգտագործի տարբեր հնարավոր ճանապարհներ: Եվ այդ ճանապարհներից մեկը կարող է լինել Պարենի համաշխարհային ծրագիրը»,- ասաց նա:
Նախագահի խոսքով՝ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմանի շահավետ կարող է լինել: «Կարող է մեզ աջակցել, որ մենք մեր ներքին խնդիրները լուծենք, հետո ավելի օգտակար, բարձրորակ և ավելի մեծ քանակությամբ մեր բնակչությանը, ընտանիքներին և երեխաներին կերակրենք, և միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, որ այն լոկալից դառնա միջազգային՝ դրանով լինի ավելի ամուր, ավելի հաջող և ավելի հարուստ»,- ասաց նա:
Դեյվիդ Բիսլին էլ լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով ՀՀ նախագահի հետ զրույցի արդյունքում իր արած եզրահանգումները: «Ողջ աշխարհում պատերազմների, հակամարտությունների հետևանքով սովից մահացող մարդկանց թիվն աճում է։ Հայաստանի նախագահը մտահոգվում է ոչ միայն իր երկրի ժողովրդի, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում՝ լինի դա ավելի լավ սնունդ, ջուր, արհեստական բանականությունը։ Սրանք այն հարցերն են, որոնք կարևոր են մեզ համար, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել։ Մենք ակնկալում ենք տեսնել, թե ինչ կարող ենք անել ավելին, քան հիմա։ Հայաստանի նախագահն իսկապես ոգևորված է ողջ աշխարհում երեխաներին օգնելու հարցով։ Մենք իսկապես ակնկալում ենք համագործակցել այս և այլ հարցերով»,-նա ասաց:
Նշենք, որ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին հրավիրեց Հայաստան, ինչին վերջինս դրական արձագանքեց:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02