Ֆեյսբուքյան ընկերությունը քննարկում է պատվաստումների հակառակորդների կողմից տեղադրված նյութերը հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ վիրուսային տեղեկատվության պատճառով շատերը հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց։ Դա նպաստում է կարմրուկի բռնկումների քանակի ավելացմանը:
Այս առիթով փետրվարի 14-ին կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին և Google-ի գործադիր տնօրեն Սունդարա Փիչեյին`կեղծիքների դեմ պայքարելու համար: Նամակը հրապարակվում է սենատորի պաշտոնական կայքում:
Facebook-ը խոստացել է ուսումնասիրել բժշկական կեղծիքների դեմ պայքարի հնարավորությունները, արգելափակել հակապատվաստումային բովանդակություն ունեցող նյութերը:

Google-ը նույնպես խոստացել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին անգամ պատվաստանյութից հրաժարումը ընդգրկեց գլոբալ վտանգների մեջ: Ըստ կազմակերպության՝ դա սպառնում է չեզոքացնել մի շարք հիվանդությունների դեմ պայքարի առաջընթացը: ԱՀԿ-ն նշել է, որ պատվաստանյութը մի շարք ծանր հիվանդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցներից է և տարեկան 2-3 միլիոն կյանք է փրկում:
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կարմրուկի բռնկումներն աճել են 30%-ով: Պատվաստանյութերից հրաժարումը հիվանդության աճի պատճառ է դարձել նաև այն երկրներում, որոնք մոտ էին հիվանդության իսպառ վերացմանը:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55