Արարատի Ուրցաձոր համայնքի համայնաքապետի ընտրություններում հաղթել է 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Մաշադյանը:
Նրա օգտին քվեարկել է 911 ընտրող: Նրա հիմնական մրցակիցը եղել է Գևորգ Ավետիսյանը, որն ստացել է 744 ձայն:
Համայնքապետի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով այցելել էր Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, ովքեր պահանջում են գյուղապետի հրաժարականը: Դավիթ Սանասարյանը նաև հանդիպել էր Ռաֆիկ Անդրեասյանի հետ:
Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բողոքող գյուղացիները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Ի վերջո Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել և հայտարարել, որ մյուս ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս Ուրցաձորի համայնքապետին հորդորել էր հրաժարական տալ:
Նշենք նաև, որ երեկ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15