ARM | RUS |

«Մի օր կփլուզվի մեր շենքը, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի». Շամլուղ քաղաքի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետին և այլ պաշտոնատար անձանց

18.02.19 | 19:29

Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Նրանք նշում են, որ 3 ամիս է անցել, երբ նախորդ նամակով էին դիմել վարչապետին, սակայն ոչինչ չի փոխվել, և իրենք՝ փլուզվող շենքի բնակիչները, դեռ որոշման են սպասում «Մի օր կփլուզվի մեր շենքը, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել»,-նամակում գրում են նրանք:

Բաց նամակը՝ ստորև.

«Մենք՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի բազմաբնակարան՝ 10-րդ շենքի բնակիչներս, ստիպված ենք կրկին դիմել Ձեզ:

2018 թվականի նոյեմբերին 7-ին մենք բաց նամակով հանդես եկանք, ներկայացրեցինք Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, վերջին 15 տարիներին անուշադրության մատնված ու արհամարհանքի արժանացած շենքի ծայրահեղ անմխիթար ու վտանգավոր վիճակը: Մեր առաջին բաց նամակից անմիջապես հետո, արդեն փլուզվող մեր շենքն ուսումնասիրելու նպատակով 4 տարբեր խմբերից կազմված մասնագետներ են այցելել՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից, Լոռու մարզպետարանից, ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող՝ Տեսչական Մարմինների Գրասենյակից, նկարել, չափել, տարբեր ուսումնասիրություններ են կատարել շենքում թե՛ դրսից, թե՛ բնակարաններում՝ ներսից:

Շամլուղ ժամանած բոլոր խմբերի ներկայացուցիչները մեզ ասել են, որ Շամլուղ են եկել ՀՀ վարչապետի հրահանգով, որպեսզի ուսումնասիրեն շենքը, նրա տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնեն կառավարությանը և որոշում կայացնեն:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Մասիս Բաղդասարյանը 2018թ. նոյեմբերի 19-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ շենքի վերանորոգման վերաբերյալ հարցը քննարկվել է Լոռու մարզպետարանի հետ:

Այնուհետև մենք ստացել ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրությունը, որում նա հայտնում է, որ «առաջարկվել է Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միևնույն ժամանակ առաջարկվել է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Մեկ այլ գրությունից տեղեկանում ենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Ա. Թամազյանին նշել է, որ ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.11.2018թ. թիվ 03/15.2/8954-18 հանձնարարականի՝ «Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար անհրաժեշտ է ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միաժամանակ հայտնում եմ, որ անհրաժեշտ է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված միջոցառումների մասին սեղմ ժամկետում տեղեկացնել մարզպետարան»:

Իսկ 2018թ. դեկտեմբերի վերջին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշել է հետևյալը. «ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

Երեք ամիս է անցել մեր առաջին բաց նամակից, որը, կարծում ենք, բավարար ժամանակ էր ոչ միայն շենքի ծայրահեղ վտանգավոր վիճակը գնահատելու, այլև որոշում կայացնելու համար: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված ուսումնասիրությունները բավարար չեն, որպեսզի արագ որոշում կայացվի մեր շենքի տանիքի հիմնանորոգման, շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ և բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առայժմ մեզ հայտնի չէ, թե ի վերջո ինչ որոշում են կայացրել պատկան մարմինները՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև՝ շենքի ուժեղացման-վերանորոգման հարցում, և արդյոք այն ընդգրկվե՞լ է հրատապ լուծում պահանջող ծրագրերում:

Դեռ նոյեմբերին գրություն էինք ստացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, որում մասնավորապես ասվում էր. «Լոռու մարզպետարանի և Ախթալայի համայնքապետարանի համապատասխան մասնագետների մասնակցությամբ քննարկվել են ձեր դիմումում բարձրացված խնդիրները: Ձեր բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հրատապ ծրագրերի առկայության դեպքում այն կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում և ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

Մեզ խիստ անհանգստացնում է այս անորոշությունը: Ի՞նչ է նշանակում՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» մեր շենքը կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում: Ե՞րբ կընդգրկվի, որքա՞ն խնդիրների ցանկում կընդգրկվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչև հերթը հասնի մեր շենքին... Տպավորություն է ստեղծվում, որ համայնքի ղեկավարության համար մեր առաջին դիմումը առիթ հանդիսացավ, որպեսզի մարզպետարանին ներկայացնեն նաև Շամլուղի այլ շենքերի տանիքների հարցը: Մինչդեռ հայտնում ենք Ձեզ, որ մեր շենքն ամենահինն է ու ամենավատթար վիճակում է գտնվում. եռահարկ շենքի երրորդ հարկն արդեն փլուզվում է, երկրորդ հարկի բնակիչը գիշերները երրորդ հարկից պատի փլուզման ձայներ է լսում: Բախտի բերմամբ բնությունն այս տարի դաժան չգտնվեց՝ ձնառատ ձմեռ չէր, հակառակ դեպքում շենքի տանիքը ծանրությանը չէր դիմանա, սակայն դեռ անձրևներն են առջևում...

Մենք մեր առաջին բաց նամակում շեշտել էինք, որ հետևողական ենք լինելու և 15 տարի անուշադրության մատնված ու ընդգծված արհամարհանքի արժանացած լինելով՝ չենք պատրաստվում այլևս լռել ու նստել-սպասել մինչև շենքը փլուզվի: Անցյալ ամիս մայրաքաղաք Երևանի Արամի փողոցում փլուզվեց «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը, դա բնակելի շենք չէր, մի օր կարող է փլուզվել մեր բնակելի շենքը, ու դա կունենա անդառնալի հետևանքներ, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել:

Հայաստանի իրավապահ մարմինների բազմաթիվ հայտարարություններից տեղեկանում ենք, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, ինչը, անշուշտ, ուրախալի է: Բայց մի՞թե հնարավոր չէ ավելի արագ որոշում կայացնել՝ ծայրահեղ վտանգավոր վիճակում գտնվող ու արդեն փլուզվող շենքի խնդրին լուծում տալ: Որքանո՞վ է արդարացված նման ծայրահեղ վատթար շենքի դեպքում ստանալ՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» անորոշ պատասխանը: Կարծում ենք, նոր Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հեղափոխական լուծումներով հանդես գան եւ ավելի արագ որոշումներ կայացնեն:

Տարին նոր է սկսել, կառավարությունը ձևավորված է, ուստի կառավարության ղեկավարից, տարածքային կառավարման և զարգացման նախարարից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Լոռու մարզպետից ակնկալում ենք վճռական քայլեր ու անհապաղ լուծում՝ Շամլուղի 1-ին փողոցի բազմաբնակարան 10-րդ շենքի տանիքի հիմնանորոգման և շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները հրատապ կազմակերպելու հարցում: Մենք կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է և Շամլուղ այցելած մասնագետները, վստահ ենք, որ տեղում համոզվեցին, թե ինչ վիճակում է գտնվում շենքը և ինչպիսի պայմաններում են բնակվում շենքի բնակիչները:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝ Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Համլետ Մուրադյան, Վերիչկա Մուրադյան, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան»:


ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01