Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
Ողջունելով հյուրին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»:
Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և հավելել. «Շատ հաճելի է Ձեզ տեսնելը: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Փարիզ այցելելու համար: Դուք գիտեք, որ դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի: Ցանկանում եմ Ձեզ հայտնել մեր երախտագիտությունը:
Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար:
Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին և շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»:
Հանդիպման ընթացքում Նիկոլա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02