Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և նրա պաշտպան Հայկուհի Հարությունյանը մամուլի ասուլիսին նշեցին, որ Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված գործը կարճվել է:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ չափազանց աննկարագրելի վատ և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել թե՛ իր, թե՛ Լևոն Բարսեղյանի նկատմամբ:
«Ազատազրկման տևողությունը, ձևը պայմանները, իրավական աջակցություն չունենալու հնարավորությունը, այդ բոլոր հարցերի առնչությամբ մինչև վերջ շարունակելու ենք, և ոստիկանության գործողությունների մասով բողոքները տարվելու են մինչև մեզ բավարարող գնահատականները»,-ասաց նա:
Լևոն Բարսեղյանը ներկայացրեց, թե ինչպես են իրեն վերաբերվել ոստիկանությունում և հարց բարձրացրեց, որ եթե իր հետ այսպես են վարվում, ապա հանցագործի՞ն ինչ օրն են գցելու:
«Հարգելիներս սա միայն փոխվում է հեղափոխությամբ. կամ հեղափոխություն իշխանության միջից, կամ՝ ժողովրդից։ Իսկ իշխանությունը, ես հասկացել եմ, անկարող է դա անել»,-ասաց նա և նշեց, որ նյութական և բարոյական վնասների փոխհատուցման հայցեր ևս հարուցելու են։
Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը, ապա նա ասաց. «Ես նույնն եմ, ժողովուրդ ջան, բան չի փոխվել, ինձ չեն առել, չեն ծախել, ինչ-որ ճիշտ գտա՝ կանեմ»:
Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության անունից քաղաքական բանակցությունների սկիզբ պետք է դնի «Սասնա ծռերի» հետ:
«Չեմ ասում՝ այդ մարդիկ չպետք է պատժվեն, քրեական հանցագործություն չեն արել, արել են, սակայն ակնհայտորեն կամք են ցույց տվել, որ իրենք պատանդ չեն պահում, որպեսզի գնդակահարեն հենց որ դու հարձակվես։ Իսկ դու հացից ու ջրից ես զրկում այդ մարդկանց, դու պետք է հարցաքննես այդ մարդկանց, բայց ոչնչացնում ես: Այս չափով ատել կարելի՞ է այս երկիրը»,-ասաց նա:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34