«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։
Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը, որը կոնֆլիկտ ուներ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ Որ ծառայություն՝ դեռ պարզ չէ։ ՊԵԿ համակարգի ներսո՞ւմ, թե՞ դրսում։ «Չէ, համակարգից դուրս չեմ գալիս։ Նույն համակարգի մեջ այլ աշխատանքի»։ Ավելի բա՞րձր պաշտոնի։ «Գիտեք, դա ես չեմ որոշում, իմ ցանկությունով չի։ Անկեղծ, եթե իմանամ, կպատասխանեմ»։
Իսկ հնարավո՞ր է պաշտոնից ազատումը պայմանավորված է աներոջ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գործոնով։ «Բայց ի՞նչ կապ ունի, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի փեսան է կամ աներն է, ի՞նչ կապ ունի Գագիկ Հարությունյանը։ Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք։ Իմ հայրը ոչ պակաս հայտնի մարդ է, շատ հայտնի բժիշկ է»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02