Խմբագիր Վասակ Դարբինյանը չի կարող ասել՝ ՀՀ օրհներգի փոփոխության հարցը իշխանությունների օրակարգում կա, թե ոչ, բայց համադրելով հարցի վերաբերյալ հրապարակումները՝ ենթադրում է, որ այն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձնական օրակարգի հարցերից է:
«Իմ ստացած տպավորությունները երբ համադրում եմ, հասկանում եմ, որ նման հարց կա Ալեն Սիմոնյանի անձնական օրակարգում, ես չեմ կարող, իհարկե, պնդել. ո՛չ Ալեն Սիմոնյանի հետ եմ զրուցել այդ թեմայով, ո՛չ որևէ այլ մեկի, բայց դատելով հարցի վերաբերյալ հրապարակումներից, տեսակետներից՝ տեսնում եմ, որ դա իսկապես իր անձնական նախաձեռնությունն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դարբինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, որ միջանկյալ լուծում է առաջարկում ՀՀ օրհներգի համար՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կհայտարարի Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրվող տեքստի մրցույթ: «2 ամիս անց այս աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, և ՀՀ-ում կհնչի Ա․ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրված նոր օրհներգի տարբերակը»,- նշել էր Սիմոնյանը:
Վասակ Դարբինյանը ծանոթ չէ աշխատանքային խմբի տեսակետներին, բայց կարող է ասել, որ տասնյակ նման հանձնաժողովներ կարող են ստեղծվել: «Բայց սա այն հարցը չէ, որը պետք է հրապարակ նետվի, քննարկվի և զբաղեցնի մարդկանց: Կարծում եմ՝ կան ավելի կարևոր խնդիրներ, որոնց լուծմամբ կարելի է զբաղվել, և հետո, դա Ալեն Սիմոնյանի անելիքը չէ, իսկ այդ հանձնաժողովի անդամներին էլ պետք չէ կտրել իրենց գործից»,- ասաց նա:
Դարբինյանն այն համոզմանն է, որ Արամ Խաչատրյանի մեղեդին որքան էլ հիանալի է, բայց շատերին վերադարձնում է շատ ավելի մռայլ տեղ. «Շատ ավելի շինծու իրականություն, քան անգամ թշվառ ու անտեր հայրենիքն էր, հիմա արդեն՝ թշվառից ու անտերից թոթափվել փորձող հայրենիքը»,- ասաց նա:
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27