Հատուկ հանձնարարությունների գծով Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից ազատվելու որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները: «Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ Նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և հատուկ հանձնարարությունների գծով Նախագահի ներկայացուցչի պաշտոններում ինձ դրսևորելու համար: Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,- նշել է Կ. Սարգսյանը և ավելացրել, որ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեր զրուցակցի խոսքով՝ իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցնում էր Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15