Վրաստանի խորհրդարանը փետրվարի 21-ին կայացած նիստի շրջանակում հավանություն չի տվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին ընդդիմության ներկայացրած բանաձևին, գրում է РИА Новости-ն: Քվեարկության արդյունքում 150 պատգամավորներից 45-ը կողմ են քվեարկել բանաձևին, 16-ը՝ դեմ:
Սաակաշվիլիի և նրա կուսակից Գիգա Բոկերիայի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին բանաձևը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
Բացատրական գրառման համաձայն՝ բանաձևի նպատակը Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության օրոք երկրում հաստատված վարչակարգը «հանցավոր և ավտորիտար» հռչակելը, արդարության հաստատումը, հանցագործությունների հետաքննությունն ու մեղավորների պատժումն է:
«Մենք ընդհանուր առմամբ հավանություն ենք տալիս բանաձևի պարունակությանը, ինչպես նաև այն կարծիքին, որ 2004-2012 թվականները հանցավոր են եղել, սակայն բանաձևի իրավական կողմի հետ կապված հարցեր ունենք. եթե այդ մասը վերանայվի, պատրաստ ենք նորից քննարկել նման բանաձևի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Ըստ նախագծի՝ դատախազությանը 6 ամիս կտրվի նախկին իշխանությունների ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերն ավարտին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013թ.-ին: Հայրենիքում նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսով նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել;
Նախկին նախագահի դեմ ներքին հետախուզում է հայտարարված: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրի սահմանը հատելուն պես կձերբակալեն Սաակաշվիլիին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44