Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցների համար։ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է թուրքական դատախազության այդ նախաձեռնությունը։
«Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք» խորագրով հայտարարության մեջ կազմակերպությունը անդարդարձել է 2017թ․ մայիսին Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումներին։ Հասարակական կազմակերպությունների առաջնորդներին «ցույցեր կազմակերպելով կառավարությունը տապալելու փորձ կատարելու» մեջ մեղադրելը «Freedom House»-ի կողմից գնահատվել է որպես հավաքներ իրականացնելու և միություններ կազմելու իրավունքը որպես հանցանք ներկայացնելու նենգ նախաձեռնություն։
«Freedom House»-ի նախագահ Միշել Աբրամովիցը հայտարարությունում նշել է․ «Թուրքիայի իշխանությունները, ջանալով բանտարկել ակտիվիստներին և ՀԿ առաջնորդներին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մտադիր չեն վերադառնալ օրենքի գերակայության և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին»։
Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերին շուրջ 2 միլիոն 500․000 քաղաքացի է մասնակցել։ Ընդգծվել է նաև, որ մեղադրյալներից մեկը՝ Օսման Քավալան, ում համար մեղադրական եզրակացությամբ ցմահ բանտարկություն է պահանջվել, դեռ մինչև մեղադրական եզրակացության կազմվելը՝ 2017թ․-ից գտնվում է բանտում։
Հավելենք նաև, որ Թուրքիան «Freedom House»-ի կողմից 2019թ․ հրապարակված «Ազատության համաշխարհային զեկույցի» և «Համացանցի ազատության զեկույցի» համաձայն ընդգրկվել է «անազատ երկրների» խմբում։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը ևս քննադատել է Գեզի զբոսայգու ցուցարարների դեմ իրականացվող իրավական հետապնդումները։ Կազմակերպությունը պահանջել է հանել տվյալ գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները, իսկ նախագահ Էրդողանին և կառավարությանը կոչ է արել հրաժարվել անհիմն մեղադրանքներ առաջադրելուց։
Կազմակերպության նախագահ Քեննեթ Ռոթը հայտարարել է, որ Օսման Քավալային և մյուս 15 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լիովին քաղաքական ենթատեքստ ունեն։ «Գեզի զբոսայգու ցուցերը որպես Քավալայի կողմից կազմակերպված արտաքին ծագման հեղաշրջման փորձ ներակայացնելը պատմությունը խմբագրելուն և անկախ քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը արդարացնելու ծիծաղելի նախաձեռնություն է», -ասել է Ռոթը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին թուրքական մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ հայտնի թուրք գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալայի և ևս 15 հոգու վերաբերյալ խիստ ռեժիմի ցմահ ազատազրկման պահանջով մեղադրական եզրակացություն է կազմվել՝ 2013թ․ Գեզիի դեպքերի ժամանակ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55