«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ-ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ-ականները տապալեցին ԱԺ ընտրությունները, սակայն չեն կարողանում «հանգիստ նստեն տեղները»:
Պարզվում է` կուսակցությունում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես ներքին հարցերի հետ կապված, այնպես էլ միջազգային ձևաչափերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ–ում մշակվում են տարբեր միջոցառումներով քաղաքական դաշտում «խաղալու» ծրագրեր՝ չսահմանափակվելով Աշոտյան–Շարմազանով «հարվածային դուետով»:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նաև ՀՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները, ինչպես նաև կանոնակարգվել է ԳՄ նիստերի պարբերականությունը: Թերթի տեղեկություններով, բացի ԳՄ նիստերից, տեղի են ունենում նաև այլ՝ «կոնֆիդենցիալ» հանդիպումներ:
Մեր ՀՀԿ–ամերձ աղբյուրի փոխանցմամբ, օրերս նման մի հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ–ի բոլոր ժամանակների՝ քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցած քաղաքական դեմքերի հետ: Հանդիպումը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է քաղաքական դաշտում գործելու «ճանապարհային քարտեզը», և յուրահատուկ դերաբաշխում է տեղի ունեցել:
Ըստ թերթի վստահելի աղբյուրի, առաջիկայում վարչապետ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56