ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևոր է համարում վարչապետի երեկվա այն հայտարարությունը, որ տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել մարզերից: Այսօր հրավիրված ասուլիսին պատգամավորը նշեց, որ սա կարևոր «մեսիջ» է այն իմաստով, որ իսկապես մարզերում պետք է գույքագրել խնդիրները, ռեսուրսները և կարողանալ հասկանալ կոնկրետ որ մարզում որ արտադրանքն է համարվում գերակա և այդտեղից սկսել զարգացման հնարավորությունները փնտրել:
Բագրատյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության իրենց մոդելը տարբերվելու է նախորդ բոլոր տնտեսական հեղափոխություններից: «Նշենք, որ նախկին բոլոր տնտեսական հրաշքները տեղի են ունեցել 30 տարի առաջ, այսինքն՝ տնտեսական հրաշքի դասական օրինակ չի եղել: Մենք որոշակի երկրների փորձն ուսումնասիրելու նպատակ ենք դրել, որը տեղայնացնել կարող ենք»,-ասաց նա:
Պատգամավորը որպես օրինակ բերեց Ճապոնիան՝ ճապոնական հրաշքը, երբ երկիրն ատոմյային ռումբից հետո ոչնչացված տնտեսություն ուներ, սակայն կարողացավ տարեկան 10% աճի հասնել: «Գաղտնիքն այն է, որ Ճապոնիայի տնտեսության մեջ հարկերը շատ ցածր էին, տնտեսության զարգացումը դրվեց գիտության հենքի վրա և գիտության վերջին նորությունները դրվեցին արտադրության մեջ դրեց: Գիտության հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր են հրաշքներ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի դեպքում ևս պետք է գիտությանը պատշաճ ուշադրություն դարձնել և այդ ֆորմուլան օգտագործել արտադրության մեջ:
«Գիտությունն ու տնտեսությունը մեզ մոտ խիստ բևեռացված են և կարծես անդունդով բաժանվում են միմյանցից, որևէ գործարար գիտության հնարավորությունները չի օգտագործում, գերադասում են դրսից գնել թանկ տեխնոլոգիաներ, որոնք կարճ ժամանակ անց մաշվում են, կորցնում են արդիականությունը և նորը գնելու համար ֆինանսական խնդիրներ են ունենում:
Իսկ եթե մենք կարողանանք մեր տնտեսության մեջ կիրառել գիտության զարգացումը, կարողանանք գտնել ճապոնական ֆորմուլան՝ ինչպես գիտությունը վերածել արտադրության, վստահ եմ, որ ավելի մեծ շանսեր ունենք այդ ուղղությամբ զարգանալու, որովհետև մենք ժառանգել են հսկայական պոտենցիալ, որը, ցավոք, փոշիացվում է և չի աշխատում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում է»,-ասաց նա և նշեց, որ զարգացած երկրները կարողացան փոքրիկ միջոցներով «մեր գյուտերը տեղափոխել իրենց արտադրության մեջ»։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02