Երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը փետրվարի 21-ին 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ մարտին «Հեռանալով «Նեւեռլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ, որը պատմում է մանկապղծության մեջ «փոփ-երաժշտության արքայի» նոր մեղադրանքների մասին: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ հայցը ուղարկվել է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել էր 1992 թվականին եւ նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, եւ երգիչն անմեղ է ճանաչվել:
HBO-ն տարածված հայտարարության մեջ հաստատել է վավերագրական ֆիլմը ցուցադրելու պլանները, «չնայած կինոնկարի նկատմամբ «վստահությունը խարխլելու հուսահատ ու տեւական փորձերին»: Այն ենթադրվում է երկու մասով ցուցադրել մարտի սկզբին: «Դա յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա դիտել ֆիլմը եւ եւ իր եզրակացությունն անել դրա բովանդակության վերաբերյալ»,-նշել է հեռուստաալիքը: «Հեռանալով «Նեւեռլենդից» ժապավենի պրեմիերան կայացել է հունվարին Յուտայի նահանգում Սանդենս կինոփառատոնի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը