Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Telemundo պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ոչ միայն Վենեսուելայի, այլև Նիկարագուայի ու Կուբայի բնակիչներն են գիտակցում իրենց երկրներում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, իր հերթին, պատրաստ է աջակցել այդ փոփոխություններին՝ այն դեպքում, եթե այդ երկրների ժողովուրդները դա ցանկանան:
«Ես հուսով եմ, որ այս երկրներից յուրաքանչյուրում քաղաքացիները գիտակցում են, որ իրենց պարտադրված ավտորիտարիզմի լուծն անհաղթահարելի չէ, որ այդ ռեժիմների կոռուպցիան անհաղթահարելի չէ, որ վատ վերաբերմունքն ու ծանր կենսապայմաններն անհաղթահարելի չեն»,- ասել է Պոմպեոն:
Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյոք Թրամփի վարչակազմը կօգնի այդ մարդկանց «դեպի ժողովրդավարություն» ճանապարհին, Պոմպեոն դրական պատասխան է տվել. «Թրամփի վարչակազմը արել է դա և կշարունակի անել դա ոչ միայն Վենեսուելայում, այլև, իհարկե, Նիկարագուայում ու Կուբայում»:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Կոլումբիա է ուղարկել մի քանի ռազմական օդանավ, որոնք, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, մարդասիրական օգնություն են պարունակում: Վենեսուելայի իշխանությունները հայտարարում են, որ մարդասիրական օգնություն անվան տակ սադրանք է պատրաստվում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, ինչին աջակցել են ԱՄՆ-ն, եվրոպական ու լատինամերիկյան մի շարք երկրներ:

09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55