ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզային քննչական վարչությունում փաստացի աշխատել է 13 քննիչ, քննվել է 475 քրեական գործ՝ նախորդ տարվա 381 գործի դիմաց: Վարույթում քննված 475 քրեական գործերից 234 գործի վարույթ կամ 49,2% ավարտվել է: Հաշվետու ժամանակաշրջանում քննչական վարչության վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 94-ով կամ 24,6%-ով, ինչը նաև պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կրկնակի աճով: ՀՀ ՔԿ նախագահը տեղում ուսումնասիրել է քրեական գործերի քանակական աճի պատճառները և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության արդյունավետ կազմակերպման համար: «Այս ընթացքում նկատվում է քրեական գործերի, հետևապես նաև՝ քննիչների ծանրաբեռնվածության աճ։ Նման պայմաններում ստորաբաժանումների ղեկավարները տեղերում պետք է վերանայեն աշխատանքի կազմակերպման մեթոդները: Անթույլատրելի է, երբ քննիչների ծանրաբեռնվածությանը զուգահեռ ստորաբաժանման ղեկավարների վարույթում քննվող գործերը ընդամենը մի քանիսը լինեն: Քննիչների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի վարչության և բաժնի պետերն իրենց վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացնեն: Բոլորդ քննիչներ եք և ձեր մասնագիտական կարողություններով պետք է օգնեք մյուսներին»,- դիմելով մարզի ստորաբաժանման ղեկավարին՝ ասաց ՔԿ նախագահը: Հայկ Գրիգորյանը Սյունիքի մարզային քննչական վարչության անձնակազմին տեղեկացրել է, որ գարնանը քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով անցկացվելու է ատեստավորում: «Ոչինչ հաշվի չի առնվելու՝ բացի ձեր մասնագիտական գիտելիքներից: Ոչ մի զիջում չի լինելու: Եթե քննիչն իր վարույթում գտնվող քրեական գործերի հանդեպ դրսևորի անփութություն, ապա մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանալու: Թերություններն ի հայտ բերելու նպատակը պատժելը չէ, այլ՝ նախաքննության արդյունավետության բարձրացումը»,- ասաց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը փաստեց, որ աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը. «Պետք է ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի աշխատակիցներն հաճույքով գան աշխատանքի և աշխատավայրում տիրող մթնոլորտը նրանց չխանգարի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում»,- շեշտեց Հայկ Գրիգորյանը:
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02