Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հունվարին 6.1 տոկոսով աճել է 2018 թվականի հունվարի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: 2019թ. հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 26.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.6 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 19.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.4 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով (172 հազար 198 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149 399 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 646 դրամ` աճելով 1.8 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվարին եղել է 485.79: ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ այսուհետ գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03