Մայրաքաղաքում և դրա շրջակայքում գործող «Արարատ» գործարար ցանցը ազդարարել է Վիրջինիա նահանգում մասնաճյուղ հիմնադրելու մասին: Երեք տարի գործող այս կառույցը ընդլայնում է իր աշխարհագրությունը:
«Մեր գաղափարն այն է, որ մերժենք այն մոտեցումը, թե հայերի հետ դժվար է բիզնես վարել Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ բավականին հաջողությունների հասանք»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասել է Արարատ բիզնես ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Արշակ Սարգսյանը Վիրջինիա նահանգում կազմակերպության մասնաճյուղի հիմնադրման առիթով կազմակերպված միջոցառմանը:
Մայրաքաղաք Վաշինգտոնում և դրա շրջակայքում գործող ամերիկահայ գործարարների այս միությունը աստիճանաբար ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր շրջանակներ: «Մենք փորձում ենք հիմնել ավելի մեծ խումբ, որը կընդգրկի Վիրջինիայի, Մերիլանդի և մայրաքաղաք Վաշինգտոնի տարածքը՝ օժանդակելով հայ գործարարներին»,- ասել է ամերիկահայ գործարար Լևոն Անտոնյանը:
Միջոցառման մասնակից ամերիկահայ գործարարներն ընդգծում են ցանցի կարևորությունը: Գործարար ակտիվությունից մինչև հայրենակիցների հետ շփման հնարավորություն և նոր կապերի հաստատում. նախաձեռնությանը մասնակցելու դրդապատճառները բազմազան են:
«Երեսուն տարի առաջ որպես գաղթական եկել ենք այստեղ, և առաջին իսկ օրից զգացել ենք մեր հայրենակիցների հետ շփվելու և միասնաբար բիզնես գործունեություն ծավալելու կարիք»,- նշել է գործարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Շատ լավ տպավորություն եմ ստացել այս հավաքից: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը չափազանց օգտակար է Վիրջինիա նահանգի ամերիկահայ գործարարների համար»,- ասել է միջոցառման մասնակից ամերիկահայ գործարար Աննա Հոլը:
Միջոցառմանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության դիվանագետները ևս կարևորել են ձեռնարկի հաջող ընթացքը՝ ընդգծելով ամերիկահայ գործարար շրջանակների հետ Հայաստանի կապերի էլ ավելի ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:
«Արարատ» բիզնես ցանցը գործում է արդեն 3 տարի: Հետագա նպատակներից են ցանցի գործունեության ընդլայնումն ու նոր նահանգների ու հարևան երկրների ընդգրկումը:
«Մեր նպատակն է անդամների թիվը մեծացնել՝ հասցնելով 100-120-ի: Մենք գործում ենք Մերիլենդ նահանգում։ Այս մասնաճյուղը կգործի Վիրջինիայում և հավանաբար կբացենք ևս մեկ մասնաճյուղ Նյու Ջերսիում: Այնուհետև կքննարկենք Կանադայում մեր մասնաճյուղը բացելու հարցը, ուր ևս մեծ հետաքրքրություն կա մեր այս նախաձեռնության նկատմամբ»,- հայտնել է Սարգսյանը:
Համահիմնադիր Արշակ Սարգսյանն ընդգծել է, որ որակյալ բիզնես ծառայության մատուցումը իրենց կազմակերպության հիմքում է: Բիզնեսի կանոնները գործում են բոլորի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32