ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խորհրդում են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալներ Գուրգեն Դումանյանն ու Նունե Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ու խաղողագործության և գինեգործության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ: Հիմնադրամի ստեղծման նպատակով 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 103 մլն 500 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից և ավելացրել, որ պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում ենք այս հիմնադրամը»,- ասել էր վարչապետը:
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47