Կոստա Ռիկայի նախագահը սկսել է մինչեւ 2050թ․ երկիրը ապակարբոնացնելու համատնտեսական ծրագրի իրականացումը՝ հայտարարելով, որ երկիրը ձգտում է այլ պետություններին կլիմայի փոփոխության խնդրի լուծման տարբերակներ ցույց տալ՝ հայտնում է Reuters-ը։ Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի նախարար Կառլոս Մանուել Ռոդրիգեսը հայտարարել է, որ եթե պլանը իրականացվի, իր թոռները 2035թ․ կապրեն մի երկրում, որտեղ ածխածնի արտանետման մակարդակը կլինի այնքան, որքան իր պապիկի եւ տատիկի ժամանակներում՝ 1940-ական թվականներին էր։ «Ճանապարհային քարտեզի» համաձայն․ Կոստա Ռիկան 2050թ․ կհասնի «արտանետումների զրոյական մակարդակի»։ Արտանետումների նման կրճատումը, որին, ինչպես սպասվում է, մյուս երկրները կփորձեն հասնել հարյուրամյակի կեսին, գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը ըստ Ցելսիուսի 2-ից ցածր պահելու բանալին է, ինչը 2015թ․ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի նպատակն է։ Կոստա Ռիկայի ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի, ջերմոցային գազերի արտանետումները կրճատելով, երկիրը տնտեսական աճը շարունակելու հնարավորություն ունենա։ Երկրի նախագահ Կառլոս Ալվարադոն ասել է, որ թեեւ Կոստա Ռիկային բաժին է ընկնում կլիմայի փոփոխությունների հետ կապված համաշխարհային արտանետումների մի չնչին մասը, այս ծրագիրը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55