Քանի դեռ Ադրբեջանում հայերի եւ հայության հանդեպ ատելության քարոզչություն է տարվելու, որեւ զիջման մասին խոսելը պարզապես անիմաստ է, քանի որ նրանք անգամ հայտարարում են Երեւանը գրավելու մտադրության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով այս օրերին տարածված հերթական հակահայկական հիստերիան Խոջալուի իրադարձությունների տարեդարձի կապակցությամբ: Նրա խոսքով՝ Բաքվում փաստացի հայտարարում են նաեւ հայերի լիակատար ոչնչացման անհրաժեշտության մասին: «Նման հանգամանքներում մենք պարզապես պետք է շարունակենք զինվել եւ ամրապնդվել: Սակայն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո կրկին հայտարարություններ հնչեցին, որ պատերազմող ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղությանը: Մեր ժողովուրդը վաղուց խաղաղ է ապրում առանց որեւէ ատելության: Հետեւաբար, խոսքն, առաջին հերթին, վերաբերում էր Ադրբեջանի ժողովրդին, խաղաղությանը նրանց նախապատրաստվելու մասին: Եվ եթե ադրբեջանցիները այդպես են պատկերացնում խաղաղությանը նախապատրաստվելը՝ շարունակելով ատելության այս քարոզչությանը, ապա մենք պարզապես պետք է արձանագրենք այն փաստը, որ մենք փակուղում ենք», - ասաց Գորգիսյանը: Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ի գիշերը հայկական կողմը կազմակերպեց ռազմական գործողություն՝ Խոջալուի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման եւ հակառակորդի կրակակետերը հենց գյուղում վնասազերծելու նպատակով, որտեղից 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, կանոնավոր հրետակոծության «Ալազան», «Կրիստալ» եւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ սարքերից։ Ադրբեջանի իշխանությունները Խոջալու ուղարկեցին ՕՄՕՆ-ի բազմաթիվ ստորաբաժանումներ, բացի այդ, այնտեղ էին տեղակայված Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինյալները։ Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք թողեցին, ինչի մասին ադրբեջանական կողմը նախապես զգուշացվել էր։ Բայց խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց Աղդամի մատույցներում, ԼՂՀ եւ Աղդամի միջեւ սահմանին, որն այն ժամանակ գտնվում էր ադրբեջանական ռազմականացված կազմավորումների հսկողության ներքո։ Դա հաստատել է նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը՝ այս հանցավոր գործողությունը կապելով իշխանությունից նրան հեռացնելու ընդդիմության փորձերի հետ։ Հանրապետության ներկա իշխանությունները փետրվարի 26-ը հռչակել են «Խոջալուի ցեղասպանության» օր՝ այն օգտագործելով հակահայկական քարոզչություն ծավալելու համար։
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03