Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջին տարիներին երկրում աճել է օտարերկրյա լրտեսների ակտիվությունը, գրում է РИА Новости-ն: «Մի կողմից, իհարկե, ընկերությունները որոշ քննչական մարմինների պահանջով կարող են տվյալներ փոխանցել, եթե դա նախատեսված է այս կամ այն ծառայությունների օգտագործման վերաբերյալ համապատասխան համաձայնագրերով: Կարծում եմ՝ այս հարցին հարկավոր է մոտենալ զուտ իրավական պրակտիկայի տեսանկյունից: Եվ, իհարկե, մեզ չի ուրախացնում այն փաստը, որ տարբեր հատուկ ծառայություններ ամենուր վերահսկում են մեր քաղաքացիներին: Գիտեք, որ մեր հատուկ ծառայությունները նույնպես բազմիցս հայտնել են, որ վերջին շրջանում օտարերկրյա լրտեսների գործունեությունը զգալիորեն ակտիվացել է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում այն փաստը, որ ԱՄՆ-ն հետևում է ՌԴ քաղաքացիներին, և արդյոք մտավախություն չկա, որ նույն սխեմայով ամերիկյան կողմը համացանցի միջոցով նույնպես հետևում է նրանց, այդ թվում՝ առաջին դեմքերին: Պեսկովը դատապարտել է նման հետապնդումները, բայց և հավելել, որ համացանցն ինքնին թափանցիկ վայր է, հետևաբար՝ անհեթեթություն կլիներ համացանցային ոլորտում որևէ տիպի գաղտնիություն ակնկալելը: Այն հարցին, թե արդյոք ամերկյան կողմից լրտեսությունը կվերանա, Պուտինի խոսնակը պատասխանել է, որ ամեն ինչ իր սկիզբն ու ավարտն ունի:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01