Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները, ընդհանուր գծերով նկարագրելով Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը, նշել է, որ այդ պլանը կառնչվի վիճելի տարածքների կարգավիճակին, ինչպես նաեւ սահմանների որոշմանը՝ հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ընդ որում, Պարսից ծոցի երկրներով իր ուղեւորության ընթացքում Sky News Arabia-ին տված հարցազրույցում նա հստակորեն չի հիշատակել պաղեստինյան պետությունը, որի ստեղծումը երկու տասնամյակ շարունակ ընկած էր Վաշինգտոնի խաղաղ ջանքերի հիմքում։ Սակայն Քուշները նշել է, որ երկար սպասված պլանը շատ բաներում հաշվի կառնի եւ կշարունակի նախկին ջանքերը, որոնց թվում՝ 1990-ականներին Օսլոյում կնքված համաձայնագիրը, որը նախատեսում էր պաղեստինյան պետության ստեղծման հիմքերը եւ պահանջում զիջումներ երկու կողմերից էլ։ Ամերիկյան իշխանությունների խոսքերով, ենթադրվում է, որ իր շրջագայության ընթացքում Քուշները կկենտրոնանա խաղաղ կարգավորման տնտեսական գործոնի վրա։ Քուշներին հանձնարարվել է համակարգել Իսրայելի եւ Պաղեստինի հարաբերությունների հարցով նախաձեռնությունները։ Քուշների հարցազրույցում սահմանների հիշատակումը վրդովմունք է առաջացրել Իսրայելում։ Ուլտրաաջ քաղաքական գործիչները նրա մեկնաբանություններն անվանել են պաղեստինյան պետության ստեղծման նախանշան, որին նրանք հաստատակամորեն առարկում են։ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը իր ծրագիրը կներկայացնի ապրիլի 9-ից հետո, երբ Իսրայելում կայանան ընտրությունները։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55