ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ամենայն ուշադրությամբ հետեւում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրության զարգացմանը եւ կոչ է անում երկու երկրների կառավարություններին «առավելագույն զսպվածություն» դրսեւորել: Այդ մասին մամուլին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը), անտարակույս, շատ ուշադիր հետեւում է իրադրությանը եւ վեսրտին կոչ է անում Հնդկաստանի կառավարությանը եւ Պակիստանի կառավարությանը՝ հանդես բերել առավելագույն զսպվածություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրադրության հետագա վատթարացումից»,- փետրվարի 27-ին Դյուժարիկի խոսքը մեջբերել է NDTV հեռուստաալիքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի 26-ի առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Քաշմիրի պակիստանյան մասում հարված են հասցրել «Ջաիշ-ե-Մուհամադ» իսլամիստական խմբավորման խոշոր վարժական ճամբարին: Օդային հարձակման հետեւանքով ոչնչացվել են շուրջ 300 զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող փոխադրամիջոցները, զենքն ու զինամթերքը:
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Հոքհալեն հայտարարել է, որ կանխիչ հարվածը «միանգամայն անհրաժեշտ էր», քանի որ խմբավորումը մահապարտների մասնակցությամբ գրոհներ էր պատրաստում երկրի տարբեր շրջաններում: Բացի այդ, Նյու Դելիի կարծիքով, Պակիստանը մինչ այժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել իր տարածքում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման համար:
Եվրամիությունը նախօրյակին կոչ է արել Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Ինչպես հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. «Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում, շփման մեջ ենք մնում երկու երկրների հետ: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորն առավելագույն զսպվածություն դրսեւորեն լարվածության հետագա սաստկացում թույլ չտալու համար»:
Համանման կոչով կողմերին դիմել Է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ:
Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55